Избранное

Գ և Ք-ի ուղագրություն

Ք լսում ենք, գ գրում հետևյալ բառերում՝

Երգ, թարգմանիչ, կարգ, մարգարե, մարգարիտ, միրգ, պարգև, Սարգիս, ավագ, գոգնոց, զույգ, էգ, թագավոր, արևածագ, կարագ, հագնել, հոգևոր, հոգնել, հոգնակի, ձագ, ձիգ, ճիգ, մարագ, մուգ, նորոգել, շոգ,պատարագ, սուգ, տեգր, ուրագ, օգնել, օգուտ,  Գրիգոր, անգամ (միանգամից):

Կատարիր առաջադրանքները՝

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերը։

ճիգ-ջանք

մարագ-Հարդ լցնելու և պահելու տեղ

սոիգ-Մեկի մահվան կամ հասարակական որևէ աղետի առթիվ արտահայտվող մեծ վիշտ

2․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ օգնել-օգնել ընկերոջը

Երգ-զրնգուն երգ

միրգ-միրգ ուտել

թարգմանիչ- թարգմանիչը թարգմանեց

մուգ-մուգ ամպեր

շոգ-շոգ ամառ

3․ ք լսվող, բայց գ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ։

Շոգ ամառը մարդկանց ուրախացնում է:

Մուգ երկնքում երևումեն աստղեր:

Թարգմանիչը թարգմանեց Անդերսենի հեքիաթը:

Երեխաները սիրում են միրգ ուտել:

Գարնանային անտառում  ծիտիկները երգում են:

Բառերը տեղադրի՛ր այնպես, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում կա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին: Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան ։ Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվվում են հատակին և քնում են : Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են :

****

Կարդա և գրիր՝ ինչն էր քեզ համար հետաքրքիր և ինչու:

  • Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
  • Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ:
  • Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան գլխուղեղը:
  • Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:

 

Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:

Այդ նախադասությունը ինձ դուր եկավ որհովետև ամենա անծանոթ փաստն էր:

Իմ ամենա սիրած կենդանիները

Բարև ձեզ ես Արմեն Հարութունյան եմ ես սիրում եմ կենդանիներ, բայց չեմ պահում կենդանիներ: Իմ  ամենասիրած կենդանին շուն է և վագրը իսկ իմ ամնենսիրած շան տեսակը դա հասկին է:        Ես կուզենաի պահել  շուն, վագր և կապիկ:  ես կանվանէի կապիկին  Աբու շան անունը  Մակս   առյուծինը Լեո: Ես նրանց պահելու եմ  տունը:

 

Մարկ Տվեն. Թոմ Սոյերի արկածները.

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պա□կած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց  ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

շաբաթվա

պակած

համբերությունն

փորցել

2.Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա) դժբախտ —բախտավոր
բ) ատելի  —սիրելի
գ) հիվանդ  — առողջ
դ)անհետանալ  —երևալ

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա) աստիճանաբար+
բ)   կարգին
գ) ավելի ուշ
դ)շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա) դժբախտ-պարզ+
բ) փորացավ-բարդ
գ) մորաքույր-բարդ
դ) հիվանդություն-ածանցավոր

 5.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:

Սիդը հառաչեց,  ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

 

6.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա) մտածել-մտորել
բ) փնտրել — որոնել
գ) լսել — ականջ դնել
դ) բնական – արհեստական+

7.Վերնագրի´ր տեքստը:

Անհասկանալայի տղան

8.Տեքստում մուգ գրված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:     Լրացրո՛ւ  դրանք:

Սիդը հառաչեց,  ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

9.Գրի´ր  մեկ բառով.

ա) մոր քույրը   —մորաքույր
բ) միտք անել  —մտածել
գ) ման գալ    —քայլել
դ) որոշում կայացնել  —որոշել

10.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Որհովետև մյուս օրը դասերն էին  սկսվում

11. Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

նա չեր ուզում գնալ դասերի

12. Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա) հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ) պահում էր որպես պահեստային ցավ+
գ) չէր մտածել այդ մասին
դ) մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

13.  Ովքեր սիրեցին Թոմ Սոյերին և Հեքլբերի ֆինին, ուղարկում եմ գրքի և ֆիլմի հղումները, կարող եք ազատ ժամանակ կարդալ և դիտել:

Խնդիրներ և առաջադրանքներ կրկնության համար

 

  1. Կարդա՛ 850242 թիվը և այն բնութագրի՛ր հարցաշարին համապատասխան
  • Քանի՞ նիշ ունի=6
  • Քանի՞ իրարից տարբեր թվանշաններով է գրված=5 տարբեր թվանշաներ
  • Քանի՞ հազարյակ է պարունակում=0 հազարյակ
  • Քանի՞ միավոր է պարունակում=2 միավոր է պարունակում
  • Ո՞րն է այդ թվի հարյուրավորը=2 հարյուրակ
  1. Գրի՛ր այն թիվը, որը պարունակում է
  • I կարգոմ՝ 6, IV կարգում՝ 5 կարգային միավոր=25096
  • II կարգում՝ 9, V կարգում՝ 2 կարգային միավոր
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը
  • 225 x (11664 : 324)=8100
  • 5250 – (4225 : 25 + 2796 : 3)=4153
  • 105 x (426 : 3) – (3234: 231 -14)=14910
  • 20234 – 321 x 23 – 64236 : 212=12648
  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը, եթե a = 555
  • a : (48 x 25 — 1185) x 100 – 3700=0
  • a : (a — 444) x 324=1620
  • 19034 – (a – 4605 : 15) x 62 =3668
  • a – a : 5 : 3=518
  1. Փակագծերը դիր այնպես, որ ստացվի հավասարություն:
  • 4500 : (300 – 40 x 5) – 45 = 0
  • (5600 : 700) – 40 x 7 -280 = 8
  1. Կար կարմիր և կանաչ ժապավեն՝ ընդամենը 450 մ: 53 մ կարմիր և 35 մ կանաչ ժապավեն վաճառվելուց հետո խանութում քանակները հավասարվեցին: Յուրաքանչյուր գույնից քանի՞ մետր ժապավեն կար խանութում:

Լուծում

53+35=88

450-88=362

362÷2=181

181+53=234 կարմիր

181+35=216 կանաչ

Պատ՝.կանաչ 216 կարմիր 234

  1. A և B վայրերից միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու հեծյալ: Նրանցից մեկի արագությունը 12 կմ/ժ էր, մյուսինը ՝ 10 կմ/ժ: Նրանք հանդիպեցին շարժվելուց 2 ժամ հետո: Հաշվի՛ր A-ից B ճանապարհի երկարությունը:

Լուծում

12+12=24

10+10=20

20+24=44

Պատ՝. 44կմ էր այդ ճանապարհը

  1. Լրացուցիչ: Ջրով լի բաքը 18 կգ է: Կիսով լցված բաքը 10 կգ է: Որքա՞ն է դատարկ բաքի զանգվածը:

10×2=20

20-18=2

 

 

Պատ 2կգ

Ինչպես փրկել երկրագունդը

  1. Ջուրը քիչ օգտագործել: Աշխարում խմելու ջուրը այդքան  շատ չի  և մի օր կվերջանա:
  2. Շատ ծառեր տնկել: ծառերի տերևները թույնավոր օդը վերցնում են  և տալիս են մաքուր օդը:
  3. Քիչ օգտագործել ավտոները,  գնացքները, ինքնաթիռները…

Ավտոները ախտոտում են օդը և հանում թունավոր գազեր:

4.Պլաստիկը վերամշակել: Ես պլաստիկը տալիս եմ իմ ընկերներից մեկին և նա ամիսը մեկ տանում է վերամշակելու:

5.Միս քիչ օգտագործել:Միս ուտելու համար ամեն օր սպանումե ն     շատ կենդանիներ:

 

Ես և իմ ընտանքը կարծում ենք որ եթե բոլոր մարդիկ կատարեն այս հինգ կետերը մենք կփրկենք մեր մոլորակը:

Կանոնավոր և անկանոն կոտորակներ

 

 

  1. Առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները.

6/7, 12/17, 4/5, 8/7, 17/18, 3/3, 6/6, 4/1, 14/25, 14/25, 38/77, 107/108, 33/33, 612/606

Կանունավոր                                       անկանուն

6/7                                                                    8/7

12/17                                                           3/3

4/5                                                             6/6

17/18                                                          33/33

14/25                                                          612/606

14/25                                                            4/1

38/77

107/108

  1. Աստղանիշները փոխարինի՛ր այնպիսի թվանշաններով, որ ստանաս.

Կանոնավոր կոտորակ       1/2, 12/16, 602/606, 388/396

Անկանոն կոտորակ            3/2,  40/40,  544/544,  675/675

  1. Համեմատե՛ք կոտորակները
  • 4/7 > 3/7
  • 6/7 > 6/9
  • 8/14 >7/14
  • 21/24 = 21/24
  • 11/25 > 5/25
  • 22/31 < 22/23
  • 7/15 = 7/15
  • 3/14 = 3/14
  • 101/205 < 123 / 205
  • 202 /331 < 202 /323
  1. Արտահայտի՛ր նշված միավորներով
  • 3/5 դմ = 6 սմ
  • 4/5 սմ = 8 մմ
  • 2/5 կգ = 400գ
  • 3/25 տ = 120 կգ
  • 3/6 ր = 30վ
  • 4/10 ժ = 24ր
  • 7/8 օր = 21 ժ
  • 2/10 ժ = 420 վ
  1. Երկու թվերի գումարը 780 է: Առաջին թիվը կազմում է գումարի 3/5 մասը: Որո՞նք ե այդ թվերը:

Լուծում

780÷5=156

156X3=468

780-468=312

 

Պատ՝.1-ինը 468 2-րդը 312

 

  1. Ճանապարհի 4/5 մասն անցնելուց հետո զբոսաշրջիկներին մնաց անցնելու 50 կմ: Որքա՞ն ճանապարհ պետք է անցնեին զբոսաշրջիկները:

Լուծում

50÷5=10

10×4=40

Պատ՝.40կմ

 

  1. Գրքի 2/3 մասը կարդալուց հետո Աննային մնաց կարդալու 30 էջ: Քանի՞ էջից է բաղկացած այդ գիրքը:

Լուծում

2X30=60

60+30=90

Պատ՝.90էջիջ  էր բաղկացած գիրքը

  1. Երևանից Վայք ճանապարհը կազմում է Երևան-Գորիս ճանապարհի ½ մասը: Քանի՞ կմ է Երևանից Գորիս, եթե Երևանից Վայք 128 կմ է:

 

Լուծում

128X2=256

Պատ՝.256կմ

  1. Մինչև կեսօր ջրով լցվեց 5500 լ տարողությամբ դատարկ ջրավազանի 3/5 մասը: Քանի՞ լիտր ջուր դեռ կարելի է լցնել այդ ջրավազանը:

Լուծում

5500÷5=1100

1100X3=3300

5500-3300=2200

Պատ՝.2200լ ջուր կարող է լցվել լողավզանի մեջ

  1. A և B քաղաքաներից միմյանց ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքեն ա և 3 ժ հետո հանդիպեցին: Առաջին ավտոմեքենան 1 ժամում անցնում է 80 կմ, իսկ երկրորդը՝ 10 կմ-ով պակաս: Հաշվի՛ր A և B քաղաքների հեռավորությունը:

 

Լուծում

80-10=70

80X3=240

70X3=210

210+240=450

Պատ՝.450կմ A քաղաքից B քաղաք

«Золотая рыбка»

Старик-рыбак ловит волшебную золотую рыбку и отпускает её. Его жадная старуха-жена заставляет старика ходить к морю и просить, чтобы рыбка выполнила её желания, требует слишком много и остаётся ни с чем.Жадность и эгоизм – заслуживают наказания.

Посмотрите мультфильм
Можете прочитать
Послушайте

 

  • В чём мораль сказки?

Какая из пословиц, подходит к сказке:
1) без труда не вынешь и рыбку из пруда;
2) весной пролежишь — зимой с сумой побежишь;
3) по работе и награда;
4) жадность всякому горю начало+

  • Выберите правильный ответ

1.Где жили старик и старуха?

В тереме
В избе
В землянке+

2.Чем занималась старуха?

Ходила по грибы и ягоды
Пряла пряжу+
Рубила дрова

3.За что бабка старика бранила?

Что корыто разбилось
Что отпустил рыбку без выкупа+
Что вернулся без рыбы

4.Что старик первый раз у рыбки попросил?

Титул королевский
Новое корыто+
Избу

5.Почему старуху не устраивали дары от рыбки?

Дары были очень скудные
Рыбка давала не то, что просили
Старуха хотела больше+

6.Почему с каждым разом море волновалось все больше?

Предвещало скорую беду и что у щедрости наступает предел+
Рыбка исполняла желания бабки ценой своего спокойствия
Наступал сезон штормов

7.Почему старуха не пожелала быть царицей?

Ей все было мало+
Слишком сложно было справляться с царскими делами
Казна опустела

8.Что оказалось последней каплей терпения для рыбки?

Море слишком разбушевалось и рыбка испугалась
Старуха захотела, чтобы рыбка ей служила+
Старуха захотела царствовать во всех ближних землях

9.Почему ничего не молвила рыбка последний раз?

Буря была слишком сильной и ее слов было не слышно
Высказала свое возмущение+
Ей некогда было разговаривать

10.Чем отплатила рыбка старухе?

Прокляла старуху
Забрала назад все ее желания+
Забрала старика

Past tense

1․ They made butter from milk.

They didn’t make butter.

Did they make butter from milk?

  1. He came from Africa.

He didn’t come from Africa.

Did he come from Africa.

  1. We ate a lot of meat.

We didn’t eat a lot of meat.

Did we eat a lot of meat?

  1. She drank a lot of juice.

She didn’t drink a lot of juice.

Did she drink Juice?

  1. He looked terrible.

He didn’t look terrible.

Did he look terrible?

  1. They cleaned the house.

They didn’t clean the house.

Did they clean the house?

 

  1. You liked the film.

You didn’t like the film.

Did you like the film?

  1. We had many lessons.

We didn’t have many lessons.

Did we have many lessons?

  1. They lived very happy.

They didn’t live happy.

Did they live happy?

  1. He came very late.

He didn’t come late.

Did he come very late?

Ջանի Ռոդարի․ Տաքսի՝ դեպի աստղերը ուրիշի վերջաբաները

Ինձ դուր եկավ  Գարիկ Թովմասյանի այս վերջաբանը:Նրանք հետո հասան Միլան և գնացին եզրափակիչ խաղը դիտելու: Հայաստան-Ադրբեջան խաղը 3-3-էր,  բայց վերջին րոպեին Հենրիխ Մխիթարյանը խփեց իր վերջին գոլը,  և Հայաստանը հաղթեց: Բոլորն ուրախացան, և խաղը վերջացավ 4-3 հօգուտ Հայաստանի: Իսկ հեքիաթը  այս  է Իսկ այս պատմությունը տեղի է ունեցել միլանցի տաքսու վարորդ Պեպինո Կոմպանիոնիի հետ: Մի անգամ երեկոյան նա ավտոմեքենան քշում էր Ջենովայի դարպասների ուղղությամբ՝ պատրաստվելով այն կայանել ավտոտնակում: Նրա տրամադրությունն այնքան էլ լավ չէր: Այդ օրը քիչ էր քշել, և հանդիպած ուղևորներն էլ տհաճ ու փնփնթան մարդիկ էին: Հատկապես բարկացրել էր մի սինյորա: Ամբողջ քառասունութ րոպե ստիպել էր սպասել խանութի մոտ, այնպես որ նույնիսկ ստիպված էր եղել տուգանք վճարել: Իսկ հիմա տուն վերադառնալիս Պեպինոն, այնուամենայնիվ, նայում էր անցորդներին. պետք չի՞ գա, արդյոք, ինչ-որ մեկին իր ավտոմեքենան: Ահա, ինչ-որ սինյոր ձեռքով է անում:
— Տաքսի՜, Տաքսի՜։
— Խնդրեմ,- նույն պահին Պեպինոն արգելակեց մեքենան։- Միայն նկատի ունեցեք, որ
արդեն ավարտում եմ աշխատանքս, դեպի Ջենովայի դարպասներ եմ գնում։ Դուք է՞լ եք այնտեղ գնում:
— Գնացե՛ք ուր ուզում եք, միայն՝ արագ:
— Ո՛չ, ի՞նչ եք ասում, կգնանք այնտեղ, որտեղ կասեք, ինչի՞ մասին է խոսքը: Լավ կլիներ, իհարկե, որ շատ հեռու չլիներ:
— Գնացե՛ք, արագ և անընդհատ ուղիղ:
— Լա՛վ, սինյո՛ր:
Պեպինոն սեղմեց արագացման ոտնակը, և ավտոմեքենան սլացավ: Հետահայաց հայելու մեջ Պեպինոն աչքի պոչով հետևում էր ուղևորին: Ա՛յ քեզ տիպ: «Գնացե՛ք, որտեղ ցանկանում եք։ Միայն թե ուղիղ գնացեք»: Իսկ դեմքը չի երևում: Բարձրացրել է վերարկուի օձիքը և գլխարկը քաշել աչքերին: «Այ քեզ բան,- մտածեց Պեպինոն,- Բա որ հանկարծ գող լինի։ Պետք է տեսնել, հո մեզ ոչ ոք չի՞ հետապնդում։ Ո՛չ ճամպրուկ ունի, ո՛չ պայուսակ… Միայն ինչ-որ փոքր փաթեթ կա ձեռքին։ Ահա, բաց է անում այն… Հետաքրիր է, ի՞նչ է։ Ի՞նչ կարող է լինել։ Շոկոլադի սալի՞կ։
Ճիշտ որ։ Միայն թե այն, չգիտես ինչու, երկնագույն է։ Ո՞վ է տեսել երկնագույն շոկոլադ։ Բայց նա ուտում է այդ շոկոլադը, տե՛ս, բերանն է դնում։ Ասենք՝ ճաշակին ընկեր չկա։ Համ էլ արդեն համարյա տեղ ենք հասնում…»
— Հե՜յ, լսե՛ք, էս ի՞նչ է, ախր ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք անում, ի՞նչ եք մտածել։
– Մի՛ անհանգստացեք,– հանգիստ ասաց ուղևորը,– և գնացեք միայն ու միայն առաջ
– Ի՞նչ ուղիղ։ Հիմա արդեն գլուխ էլ չես հանի, թե որն է ուղիղը կամ ծուռը… Մենք ախր
երկնքով ենք թռչում: Օգնեցե՜ք, փրկե՜ք։
Պեպինոն մեքենան կտրուկ աջ շրջեց, որ չբախվի երկնաքերերերից մեկի տանիքին
տնկված հեռուստատեսային ալեհավաքին, և նորից վրդովվեց.
– Էս ի՞նչ եք արել իմ ավտոմեքենային: Այդ ինչ սատանություն է:
– Մի՛ անհանգստացեք, ոչինչ էլ չի պատահի։
– Հա, իհարկե, ոչինչ չի լինի, տաքսին թռչում է երկնքում, իսկ դուք հավաստիացնում եք, որ ոչինչ չկա։ Կարելի է կարծել, թե սա ամենասովորական բանն է: Վա՜յ, տեսե՛ք, մենք արդեն Միլանի տաճարից վեր բարձրացանք: Հիմա կընկնենք ուղիղ աշտարակաձողի վրա, ու բաններս բուրդ կլինի։ Բայց կարելի՞ է իմանալ, թե այս ինչ հիմար կատակներ են:
– Դուք ինքներդ էլ արդեն պիտի հասկանայիք, որ սա ամենևին էլ կատակ չէ,- ասաց
ուղևորը, մենք թռչում ենք և ինչո՞վ։
– Ինչպե՞ս թե ինչով։ Իմ տաքսին հրթիռ չի:
– Համարեք, որ հիմա սա արդեն տիեզերական տաքսի է:
– Ի՞նչ տիեզերական տաքսի։ Բացի այդ, ես ինքնաթիռ վարելու իրավունք չունեմ։ Եվ
ստիպված կլինեմ տուգանք վճարել ձեր պատճառով։ Բայց բացատրե՛ք վերջապես, թե էս ինչպե՞ս ենք թռչում։
– Դա շատ պարզ է, տեսնո՞ւմ եք այս երկնագույն սալիկը։
– Իհարկե, ես նկատեցի, որ դուք կերաք դրանից:
– Հա, պետք է մի կտոր սրանից ուտել, և այն կաշխատի. Սա հակաձգողական շարժիչ է, որը թույլ է տալիս թռչել լույսի արագությամբ, ու մի մետր էլ ավելի:
– Լավ, այս ամենը շատ լավ է, նույնիսկ՝ հրաշալի։ Միայն թե ես, հարգելի սինյոր, պետք է տուն գնամ: Ես ապրում եմ Ջենովայի դարպասների մոտ, ոչ թե լուսնի վրա:
– Իսկ մենք Լուսին չենք էլ թռչում։
– Այ թե ինչ, իսկ ո՞ւր ենք թռչում, թույլ տվեք իմանալ:
– Դեպի Այլդեբարան աստղի յոթերորդ մոլորակ։ Ես այնտեղ եմ ապրում։
– Շատ հաճելի է, բայց ես էլ հո երկրի՛ վրա եմ ապրում։
– Լավ, կբացատրեմ: Ես երկրացի չեմ, ես այլդեբրանցի եմ։ Տեսնո՞ւմ եք:
– Է՞լ ինչ պիտի տեսնեմ:
– Ա՛յ, այստեղ իմ երրորդ աչքն է:
– Գրողը տանի, իսկապես էլ երրորդ աչք կա։
– Իսկ հիմա ձեռքերիս նայեք։ Քանի՞ մատ ունեմ։
– Մեկ, երկու, երեք…..վեց, տասներկու…. Տասներկու մա՞տ ունես:
– Տասներկու մատ։ Դե հիմա համոզվեցի՞ք։ Իսկ Երկիր ես գործուղման էի եկել: Ինձ այստեղ էին ուղարկել տեսնելու, թե ինչպես եք ապրում: Հիմա վերադառնում եմ իմ մոլորակ:
– Հրաշալի է, դուք ազնվորեն կատարում եք ձեր պարտքը: Իսկ ե՞ս։ Ե՞ս ինչ պետք է անեմ: Ինչպե՞ս պիտի տուն վերադառնամ:
– Ես ձեզ երկնագույն սալիկից մի կտոր կտամ, ծամեք և մի րոպեից Միլանում կհայտնվեք։
– Էլ ձեր ինչի՞ն էր պետք տաքսին, եթե այդպիսի երկնագույն սալիկ ունեիք։
– Ուզեցի նստած ճանապարհորդել: Այդպիսի բացատրությունը ձեզ գոհացնո՞ւմ է: Տեսե՛ք, արդեն հասնում ենք:
– Ի՞նչ է, այդ գո՞ւնդն է ձեր մոլորակը:
«Այդ գունդը» մի քանի վայրկյանից հսկայական գլոբուս դարձավ, դեպի որը մեծ
արագությամբ սլանում էր Պեպինո Կոմպանիոնիի տաքսին:
– Ա՛յ, այնտեղ, ավելի ձախ,- ցույց տվեց ուղևորը,- վայրէջք կատարենք ա՛յ, այն
հրապարակում։
– Հետաքրքիր է, ինչ հրապարակի մասին եք խոսում։ Ես այստեղ միայն բաց դաշտ եմ
տեսնում։
– Իմ մոլորակում դաշտեր չկան։
– Ուրեմն սա կանաչ ներկած հրապարակ է:
– Օ՜ֆ… ավելի ցած, մի քիչ էլ, ա՛յ, այդպես: Ահա և տեղ հասանք:
– Ինչ էի ասում, մի՞թե սա խոտ չէ։ Վա՜յ, էս ի՞նչ է։
– Ինչի՞ մասին եք խոսում:
– Տեսե՛ք… Հսկայական հավեր են… նրանք դեպի մեզ են սլանում՝ նետ ու աղեղներով
զինված:
– Նե՞տ, աղե՞ղ, հսկայական հավե՞ր… Իմ մոլորակում այդպիսի բաներ չկան:
– Ո՞չ։ Այդ դեպքում լսեք, թե ձեզ ինչ կասեմ։
– Պետք չէ, գիտեմ, մենք շեղվել ենք ճանապարհից։ Թույլ տվեք մտածեմ…
– Մտածեք, բայց արագ, քանի որ նրանք մոտենում են: Վա՜յ, լսեցի՞ք։ Նետի սուլոց էր։ Դե՛, սինյոր Այլդեբրա՛ն, արագ կուլ տվեք ձեր շոկոլադը, ու փախչենք այստեղից, քանի որ Պեպինո Կոմպանիոնին ցանկանում է Միլան վերադառնալ ողջ ու առողջ, ոչ թե մեռած: Պա՞րզ է։
Տիեզերական ճանապարհորդը շտապ կծեց խորհրդավոր այն նյութից, որը Պեպինո
Կոմպանիոնին երկնագույն շոկոլադ անվանեց։
– Շուտ կուլ տվեք, մի՛ ծամեք, թե չէ չենք հասցնի,- բղավեց տաքսու վարորդը։                                      ԵՎ ինձ դուր եկավ Գարիկ Թովմասյանի վերջաբանությունը, որովետև ծածաղելու է և հետաքրքիր:

Թռչուներ

Թռչուները   տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։

Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի,սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակաևգ։